Առնվազն 141 մարդ Է զոհվել Իրանի արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով

09:52, 13 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 141 մարդ Է զոհվել, եւս ավելի քան հազար հոգի՝ տուժել նոյեմբերի 12-ին Իրանի եւ Իրաքի հետ սահմանում տեղի ունեցած 7,2 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս տվյալները նոյեմբերի 13-ին ներկայացրել Է Fars News Agency իրանական գործակալությունը՝ հղում անելով քաղաքացիական պաշտպանության ծառայությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առավել շատ զոհեր ու ավերածություններ են գրանցվել Իրանի Քերմանշահի եւ Իլամի նահանգներում: Ստեղծված ճգնաժամային շտաբի տվյալներով՝ հենց դրանց Է բաժին հասել տարերքի հիմնական հարվածը:

Իրանի նախագահ Հասան Ռոհունանին կարգադրել Է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժածներին: Աղետի գոտի են ուղարկվել փրկարարների լրացուցիչ ստորաբաժանումներ, Կարմիր խաչի տեղի մասնաճյուղն այնտեղ ծավալել Է որոնողական ու փրկարարական գործողություններ:

Ինչպես նշում են տեղական ԶԼԱ-ները, նահանգների օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով, տուժածներին Թեհրան ուղարկելու համար պատրաստվել են 20-ից ավելի բանակային ուղղաթիռներ: Ռազմավարական օբյեկտները, այդ թվում՝ նավթի ու գազի ենթակառուցվածքը, չեն տուժել:

Իրենց տները լքած բնակիչները գիշերել են փողոցում՝ զգուշանալով հետցնցումներից: Մի քանի ժամվա ընթացքում գրանցվել են 3,6-ից մինչեւ 4,7 մագնիտուդով տասնյակ հետցնցումներ:

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Իրանի Սարպոլ Է Զահաբ քաղաքից 32 կմ հյուսիս եւ Իրաքի Սուլեյմանիա քաղաքից 100 կմ հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը գտնվում Էր 10 կմ խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


© 2009 ARMENPRESS.am