Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն

23:29, 11 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սամբոյի  Հայաստանի հավաքականի անդամները երեք մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Սոչիում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտած հայ մարզիկներից 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն: 57 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 100 կգ քաշային Արսեն Խանջյանը ևս բրոնզե մեդալակիր դարձավ:

Աշխարհի 2017թ. առաջնությանն այս անգամ մասնակցում են ռեկորդային մարզիկներ՝ 93 պետության շուրջ 1000 մարզիկ: Առաջին անգամ աշխարհի ուժեղագույնի համար մրցապայքարի մեջ մտել են նաև Չինաստանի, Եգիպտոսի, Կոտդիվուարի, Ենտ Լյուսիայի, Հոնկ Կոնգի, Բանգալադեշի սամբիստները: 

 


© 2009 ARMENPRESS.am