Ինը «Գրեմմի» մրցանակների արժանացած «Էմերսոն» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

16:00, 11 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հանրահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևանյան Հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնից:

Առաջիկա ելույթը Երևան Էմերսոն քառյակի առաջին այցն է այս աշխարհամաս: Նյու Յորքում հիմնադրված խումբը, շուրջ հինգ տասնամյակ համարվում է կամերային երաժշտության մեջ կատարելության խորհրդանիշ: Տարին կեզրափակվի մեր օրերի ականավոր դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգով:

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի հիմնադիր նախագահը և գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:


© 2009 ARMENPRESS.am