Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

12:46, 11 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմաօդային ուժերին պատկանող Սու-22 ինքնաթիռը Ֆարս նահանգում անցկացվող  զորավարժությունների ընթացքում կործանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը:

Կործանիչի ընկնելու պատճառները դեռևս հայտնի չեն: Նախնական տվյալներով՝ օդաչուն զոհվել է:


© 2009 ARMENPRESS.am