Մահացել Է «Բոնդի աղջիկը»

16:04, 9 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանացի դերասանուհի Կանրին Դորը, որը 1967 թվականի ֆիլմում մարմնավորել Է 007 գործակալ Ջեյմս Բոնդի աղջկան, վախճանվել Է Մյունխենի ծերանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Bild հրատարակությունը:

Դերասանուհին 79 տարեկան Էր: Նշվում Է, որ նրա վիճակը խիստ վատացել Էր անցյալ տարի, երբ Դորն ընկել Էր փողոցում՝ ծոծրակով բախվելով մայթեզրին: Այդ ժամանակվանից նրան այդպես Էլ չհաջողվեց վերականգնվել: Դորը ծնվել Է 1938 թվականին Վիսբադենում: Դերասանուհին ճանաչում Է ձեռք բերել Շոն Քոնների մասնակցությամբ «Միայն երկու անգամ ես ապրում» 1967 թվականի ֆիլմում չարագործ Հելգա Բրանդտի դերի շնորհիվ՝: Գերմանացի դերասանուհին նաեւ նկարահանվել Է «Ես նրան լավ գիտեի», «Վինետուն՝ Ինչու-Չունի որդին», «Տոպազիոն» եւ այլ կինոնկարներում:


© 2009 ARMENPRESS.am