Բրիտանացին գերազանցել Է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը

16:00, 9 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի ինժեներ եւ ձեռնարկիչ Ռիչարդ Բրաունինգը գերազանցել Է թռչող զգեստով արագության համաշխարհային ռեկորդը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Գինեսի ռեկորդների գրքի կայքում:

Բրաունինգը երրորդ փորձից զարգացրել Է ժամում 51,53 կիլոմետր արագություն, նախքան ջուրն ընկնելը: Անկումը չի խանգարել ռեկորդին. նվաճումը գրանցվել Է, քանի որ գյուտարարին հաջողվել Է հաղթահարել հարյուր մետրը: Նրա մշակած թռչող զգեստը հանդերձված Է վեց կոմպակտ գազային ռեակտիվ շարժիչներով, ինչպես նաեւ ակնոցով, որն արտացոլում Է աշխատանքի պարամետրերը: Բրաունինգի խոսքով՝ զգեստը կարող Է տիրոջը քշել ժամում մինչեւ 100 կիլոմետր արագությամբ, բայց առայժմ նման արագություններով թռիչքները թույլ են վերահսկվում եւ անվտանգ չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am