Կարեն Կարապետյանը հանձնարարեց վերանայել համայնքների զարգացման ծրագրերը

11:44, 9 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց, որ մինչև տարեվերջ համայնքները վերանայեն, թարմացնեն, ակտուալացնեն իրենց զարգացման մեկամյա ծրագրերը:  

«Մեկ բան է մեկ տարի առաջվա գրածը, մեկ այլ՝ այժմյանը: Անհրաժեշտ է թարմ աչքով նայել, այն հորիզոնը, որը դրել ենք, մի փոքր այլ կերպ դիտարկել: Պետք է նաև դիտարկում անենք տարվա մեջ նախատեսված ծրագրերը կատարված են, թե՝ ոչ, վերլուծել՝ արդյոք համայնքները խոշորացման արդյունքում հինգ տարվա զարգացման ծրագրերը վերանայելու խնդիր ունեն: Վերջում կունենանք աշխատանքային, կյանքին մոտ, իրատեսական, թարմ կետեր մտցված աշխատանքային փաստաթուղթ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ վարչապետը:  


© 2009 ARMENPRESS.am