Մահացել Է ամերիկացի աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը

11:53, 8 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 88 տարեկան հասակում մահացել Է ամերիկացի աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը, որը 1969 թվականին ղեկավարում Էր Appolo 12-ի հրամանատարական մոդուլը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր կայքում հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA):

«NASA-ի նախկին աստղանավորդ Ռիչարդ Գորդոնը՝ Appolo 12-ի՝ ԼուսնԷջքի երկրորդ առաքելության հրամանատարական մոդուլի օդաչուն, մահացել Է 2017 թվականի նոյեմբերի 6-ին»,- ասված Է հաղորդագրության մեջ:

1963-ից մինչեւ 1972 թվականն աստղանավորդի իր կարիերայի ընթացքում Գորդոնը Gemihi 11 եւ Appolo 12-ի առաքելությունների կազմում երկու թռիչք Է իրականացրել Երկրագնդի սահմաններից դուրս եւ ընդհանուր առմամբ տիեզերքում մնացել Է 316 ժամ, երկու անգամ դուրս Է եկել բաց տիեզերք:

Լուսնի վրա ԱՄՆ-ի իրականացրած երկրորդ վայրԷջքի ընթացքում Գորդոնը գտնվում Էր ուղծրում՝ կառավարելով Yankee Clipper հրամանատարական մոդուլը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am