Բացահայտվել Է նորագույն iPhone X-ի ինքնարժեքը

17:29, 7 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TechInsights վերլուծական գործակալության մասնագետները հաշվել են iPhone X-ի բաղադրատարրերի արժեքը եւ բացահայտել նորագույն գաջեթի «իրական գնացուցակը»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է MacRumors պորտալը:

Անշրջանակ դիսփլեյը փորձագետները գնահատել են 65 դոլար, ինչն զգալի չափով թանկ Է iPhone 8-ի Էկրանից: Պողպատե շրջանակով կորպուսի վրա Կուպերտինոյում ծախսում են 36 դոլար, իսկ սարքի «միջուկը» Apple-ի վրա նստում Է 247 պայմանական միավոր: iPhone X-ի հանրագումարային ինքնարժեքը, վերլուծաբանների կարծիքով, չպետք Է գերազանցի 357 դոլարը:

iPhone X-ը վաճառքում հայտնվել Է նոյեմբերի 3-ին: Դրա կրտսեր մոդելն ԱՄՆ-ի բնակիչներին հասանելի Է 999 դոլար գնով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am