Արա Բաբլոյանը Վարազդատ Ավոյանին պարգեւատրել է ԱԺ նախագահի հուշամեդալով

17:26, 7 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 7-ին հասարակական եւ քաղաքական կյանքում ներդրած մեծ ավանդի համար ծննդյան 70-ամյակի առթիվ Վարազդատ Ավոյանին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

Շնորհավորելով Վարազդատ Ավոյանին՝ Արա Բաբլոյանը մաղթել է երկար տարիների կյանք եւ բարեկեցություն: 


© 2009 ARMENPRESS.am