Ռուս հայտնի տիեզերագնացը հրապարակել է տիեզերքից արված Երևանի լուսանկարները

16:42, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս տիեզերագնաց-օդաչու,  ՌԴ հերոս  Սերգեյ Ռյազանսկին սոցցանցի իր էջում հրապարակել է Միջազգային տիեզերակայանից արված լուսանկարներ, որոնց շարքում է նաեւ Երեւանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տիեզերագնացը, մասնավորապես, գրել է.

«Երևանը նման չէ մյուս մայրաքաղաքներին, մարդիկ այստեղ չեն շտապում, քաղաքն իր չափավոր տեմպով է  շարժվում։ Իսկ Երևանի խորհրդանիշերից մեկը՝ Կասկադը, երկրի սահմաններից դուրս էլ լավ հայտնի է»:

Սերգեյ Ռյազանսկին «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալության տիեզերագնացներից մեկն է: Նա աշխարհի 535-րդ տիեզերագնացն է, եւ Ռուսաստանի՝ 117-րդը: 2 անգամ կատարել է թռիչք դեպի տիեզերք, տեւողությունը՝ 166 օր 6 ժամ 26 րոպե: Բաց տիեզերք է դուրս եկել 4 անգամ՝ 19 ժամ 48 րոպե  ընդհանուր տեւողությամբ:


© 2009 ARMENPRESS.am