BBC-ն ցուցադրել Է «ՄակՄաֆիա» սերիալի առաջին թրեյլերը

14:49, 6 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC-ն հրապարակել Է «ՄակՄաֆիա» սերիալի առաջին թրեյլերը, սերիալ ռուս տարագիրների մասին, որոնք փորձում են վերջ տալ իրենց ընտանիքի հանցավոր անցյալին: Տեսահոլովակը զետեղված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Սերիալում նկարահանվել են Ջեյմս Նորթոնը, Դեւիդ Սթրեթեյռնը, Ալեքսեյ Սերեբրյակովը եւ Մարիա Շուկշինան:

«ՄակՄաֆիայի» ռեժիսորն Է Ջեյմս Ուոթքինսը, որը նկարահանել Է «Դրախտի լիճը» սասափաֆիլմը եւ «Սեւ հայելի» սերիալի դրվագներից մեկը («Լեզուդ քեզ քաշիր եւ պարիր»): Պրեմիրերայի օրն առայժմ չի հայտնվում:


© 2009 ARMENPRESS.am