Արցախի նախագահը գյուղատնտեսության ոլորտներում աշխատանքների թեմայով խորհրդակցություն է անցկացրել

11:29, 6 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում իրականացվող աշխատանքներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հատուկ ուշադրություն է դարձվել սույն թվականի նոյեմբերի 4-ին Հադրութ քաղաքում շրջվարչակազմի պատասխանատուների եւ համայնքների ղեկավարների մասնակցությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկված հանրապետության հարավային հատվածում նախատեսվող մի շարք ծրագրերի հետ կապված հարցերին:

Նախագահ Սահակյանը կարեւորել է այդ ծրագրերի արդյունավետ իրագործման անհրաժեշտությունը՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am