Արցախի ՊԲ-ում հակատանկային նռնակի պայթյունից զինվոր է զոհվել

16:52, 4 Նոյեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍԱրցախի պաշտպանության բանակի  հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, հակատանկային նռնակի պայթյունի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը, իսկ զինծառայողներ Գևորգ Վլադիսլավի Հյուսնունցը և Սերգեյ Սևադայի Ալումյանը ստացել են տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից,, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հրանտ Մանգասարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, իսկ վիրավորում ստացած զինծառայողներին մաղթում շուտափույթ ապաքինում:


© 2009 ARMENPRESS.am