Խափանումներ են տեղի ունեցել WhatsApp-ի աշխատանքում

14:14, 3 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WhatsApp մեսենջերի աշխատանքում նոյեմբերի 3-ին խնդիրներ են դիտվում ամբողջ աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Downdetector ծառայության Էջում:

WhatsApp-ի աշխատանքում խնդիրներ են դիտվում Երեւանի ժամանկով ժամը 10:38-ից:

Ծառայության տվյալներով՝ WhatsApp մեսենջերի աշխատանքում խափանումների վերաբերյալ ամենից շատ հաղորդագրություններ են ստացվել Նիդեռլանդների օգտատերերից: Մեսենջերի աշխատանքում խափանումներ են նկատել նաեւ Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում եւ Եվրոպայի այլ երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Մալայզիայում, Ինդոնեզիայում եւ Ավստրալիայում: Մեսենջերի հետ աշխատելիս օգտատերերը գանգատվում են միացման, հաղորդագրությունների ուղարկման եւ ստացման հետ կապված խնդիրներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am