Սան Ֆրանցիսկոյում ավելի քան 300 iPhone X են գողացել նախքան վաճառքների մեկնարկը

13:19, 3 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Սան Ֆրանցիսկո քաղաքում iPhone X-ի ավելի քան 300 մոդել են գողացել UPS Էքսպրես-առաքման ընկերության բեռնատարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 3-ին հայտնել Է CNBC-ն: Անհայտ անձինք բեռնատար են բարձրացել, երբ դրա վարորդը ձեւակերպում Էր առաքումը Սան Ֆրանցիսկոյի առեւտրական կենտրոններից մեկում:

Գողությունը կատարվել Է նախքան iPhone X-ի վաճառքների մեկնարկը: ԱՄՆ-ում Apple-ի նոր սմարթֆոնի արժեքը կազմում Է 999 դոլարից մինչեւ 1150 դոլար, այսպիսով, չարագործները գողացել են շուրջ 300 հազար դոլար գումարի iPhone X: Ոստիկանությունը որոնում Է Dodge մակնիշի ֆուրգոնով երեք կասկածյալներին: Նոյեմբերի 3-ին ամբողջ աշխարհում մեկնարկել են Apple ընկերության iPhone X սմարթֆոնի պաշտոնական վաճառքները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am