Հոքինգը բացատրել Է, թե ռոբոտներն ինչու կարող են ոչնչացնել մարդկությանը

12:15, 3 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արհեստական ինտելեկտի սրընթաց զարգացումը կարող Է սպառնալիք ներկայացնել մարդկության ճակատագրին: Ինչպես գրում Է Daily Mail-ը, այս կարծիքը հայտնել Է բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վախ ունեմ, որ արհեստական ինտելեկտը կարող Է լիովին փոխարինել մարդկանց: Եթե հիմա մարդիկ համակարգչային վիրուսներ են մշակում, ապա ապագայում ինչ-որ մեկը կարող Է ստեղծել արհեստական ինտելեկտ, որը կկարողանա բարելավել եւ վերարտադրել ինքն իրեն: Դա կդառնա կյանքի նոր ձեւ, որը կգերազանցի մարդուն»,- հայտարարել Է գիտնականը:

Հոքինգի կարծիքով՝ մեքենաներն, ընկնելով արդյունավետության հետեւից, կցանկանան ազատվել մարդկանցից: Բայց նույնիսկ եթե դա տեղի չունենա, կարծում Է նա, մարդիկ կարող են իրենք իրենց ոչնչացնել: «Երկիրը չափազանց նեղ Է դառնում մեզ համար, բնակչությունն աճում Է ահազդու տեմպերով, եւ մենք ինքներս մեզ ոչնչացնելու վտանգի տակ ենք»,- նախազգուշացրել Է գիտնականը:

Ուստի այժմ գլխավոր խնդիրը մեծ թվով մարդկանց գիտության մեջ ներգարվելն Է, որպսզի մարդկությունը կարողանա հասնել այլ մոլորակներ եւ բնակեցնել դրանք, եզրափակել Է Հոքինգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am