Ֆրանսիան հավանություն տվեց Նոր Կալեդոնիայի անկախության հանրաքվեին

10:50, 3 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի իշխանությունները քաղաքական համաձայնության են եկել 2018 թվականին Նոր Կալեդոնիայի ինքնորոշման հանրաքվեի շուրջը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

«Մենք քաղաքական համաձայնության եկանք (հանրաքվեի շուրջը), եւ, որ պակաս կարեւոր չԷ, մեզանում վստահություն Է հայտնվել»,- հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:

Անկախության հանրաքվեի անցկացումը նախատեսվում Էր Խաղաղ օվկիանոսում գտնվող արշիպելագի հետեւողական ապագաղութացման վերաբերյալ 1998 թվականին ստորագրված համաձայնագրով, արշիպելագ, որն ունի Ֆրանսիայի անդրծովյան տարածքի կարգավիճակ:

Նոր Կալեդոնիան Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային կազմավորում Է, որը գտնվում Է Խաղաղ օվկիանոսի հարավարեւմտյան մասի համանուն կղզում: Դրա բնակչությունը կազմում Է 245 հազար մարդ՝ առավելապես մելանեզացիներ եւ ֆրանսիացիներ, մայրաքաղաքը Նումեան Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am