Հակառակորդը կրակոցներ է արձակել հայ-ադրբեջանական սահմանի եւ գյուղերի ուղղությամբ

16:41, 2 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյաննը, հակառակորդը կրակոցներ արձակել է նաեւ գյուղերի ուղղությամբ: «Դրանք աննշան կրակոցներ են, որոնց արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասաց Հովհաննիսյանը:

 


© 2009 ARMENPRESS.am