Իրանի գերագույն ղեկավարը ԱՄՆ-ին Է համարում երկրի գլխավոր թշնամին

16:21, 2 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին ԱՄՆ-ին համարել Է իրանական ժողովրդի գլխավոր թշնամին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է նրա կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: 

«Ամերիկան հիմնական թշնամին Է բառիս բուն իմաստով»,-հայտարարել Է Խամենեին՝ ուսանողների առջեւ ունեցած ելույթի ժամանակ:

«ԱՄՆ-ի առջեւ ընկրկելը նրան կուժեղացնի ու կլկտիացնի, ուստի միակ ճանապարհը դիմադրությունն Է»,-ընդգծել Է նա:

Խամենեին հիշեցրել Է, որ Միացյալ Նահանգները Իսլամական հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո Թեհրանի նկատմամբ թշնամական դիրք բռնեց, իսկ այժմ ձգտում Է վնասել միջուկային համաձայնագրին:

Նախօրյակին Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը այաթոլլան առաջարկել Է մեկուսացնել ԱՄՆ-ին՝ հրաժարվելով դոլարից եւ այն ազգային արժույթներով փոխարինելով երկկողմ եւ բազմակողմ գործառնություններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am