Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ. Եվրոպայի առաջնություն

21:25, 1 Նոյեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Հունգարիայի հավաաքականի հետ: Բոլորի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Խաղային օրերն են հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 1-ը և նոյեմբերի 3-6-ը: Նոյեմբերի 2-ը հանգստյան օր է: 1-8-րդ տուրերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 17:00-ին, վերջին տուրինը՝ 15:00-ին:

© 2009 ARMENPRESS.am