Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ

17:04, 1 Նոյեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր:

Առանձնակի ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության ոլորտին:

Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ՝ կարեւորելով դրանց համակարգումն ու ժամանակին եւ որակով կատարումը:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետական նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am