Խամենեին կարգադրել Է սահմանափակել իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը

17:52, 31 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին կարգադրել Է իրանական բալիստիկ հրթիռների հեռահարությունը սահմանափակել 2 հազար կիլոմետրով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 31-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամադ Ալի Ջաֆարիի արած հայտարարությանը:

«Այսօր մեր բալիստիկ հրթիռների հեռահարությունը, Իրանի գերագույն ղեկավարի ցուցման համաձայն, սահմանափակված Է մինչեւ 2 հազար կիլոմետր, չնայած այն բանին, որ մենք կարող ենք այն մեծացնել: Ամերիկացիները, նրանց ուժերն ու շահերը տեղաբաշխված են մեզանից 2 հազար կիլոմետր շառավղով, եւ մենք կարող ենք պատասխանել նրանց հնարավոր ցանկացած խելահեղ գրոհին»,-հայտարարել Է նա:

Միեւնույն ժամանակ ԻՀՊԿ-ի հրամանատարը ճշտել Է, որ չի հավատում Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ պատերազմի հնարավորությանը՝ նկատի առնելով այն, որ Վաշինգտոնը «գիտի, որ եթե ինքը պատերազմ սկսի Իրանի դեմ, ավելի շատ կկորցնի»: «Ուստի նրանք պատերազմ չեն սկսի»,-ասել Է նա:

Անցած շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսի ստորին պալատը հավանություն Է տվել այն օրինագծին, որը նոր պատժամիջոցներ Է նախատեսում Իրանի նկատմամբ: Խոսքը վերաբերում Է այն միջոցներին, որոնք ձեռնարկվելու են ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագրի վրա կատարվող աշխատանքի: Իրանը պնդում Է, որ իր բալիստիկ հրթիռները կոչված են ապահովելու երկրի պաշտպանությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am