Մամեդյարովը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման մոտավոր ժամկետը

14:07, 30 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) նոյեմբերի կեսերին կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ-ն, այս մասին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

Նա տեղեկացրել է, որ հանդիպման հստակ վայրն ու օրը դեռևս հայտնի չէ:

Մամեդյարովը հայտարարել է նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպման հարցը կհստակեցվի համանախագահների հանդիպումից հետո:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am