Եվրոպայի թիմային առաջնությունում հայտնի են Հայաստանի մրցակիցները

11:18, 28 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի թիմային առաջնության մեկնարկային տուրում հայտնի են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց մրցակիցները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հունական Կրետե կղզում մեկնարկում է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջին մրցակիցը Շվեյցարիայի ընտրանին է, իսկ կանայք կմրցեն Հունաստանի երկրորդ թիմի հետ:

Պարտիաները կմեկնարկեն Երևանի ժամանակով 16:00-ին:

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն այս տարի անցկացվում է Կրետե կղզում: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և ունի 9 տուր:

Նոյեմբերի 2-ը կլինի հանգստի օր:


© 2009 ARMENPRESS.am