Կատալոնիայի խորհրդարանը հավանություն տվեց Իսպանիայից անկախանալու բանաձեւին

17:50, 27 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հոկտեմբերի 27-ին հավանություն Է տվել Իսպանիայից հանրապետության անկախության հռչակման բանաձեւին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քվեարկության արդյունքները հայտարարել Է ժողովի նախագահ Կարմե Ֆորկադելը, ինչի մասին նիստերի դահլիճից հայտնել Է ՏԱՍՍ-ի թղթակիցը:


© 2009 ARMENPRESS.am