Ամերիկացիներն ավելի շատ վախենում են «վտարակ-երկրներից», քան ահաբեկիչներից. հարցում
16:43, 27 Հոկտեմբեր, 2017«Վտարակ-երկրներ» ասելով՝ հեռուստաալիքը նկատի ունի, մասնավորապես, ԿԺԴՀ-ն եւ Իրանը: Գերտերությունների (Ռուսաստան եւ Չինաստան) քայլերը մտահոգում են հարցվածների միայն 16 տոկոսին:
Հարցման համաձայն, ամերիկացիներն սկսել են նկատելիորեն ավելի քիչ տագնապել ահաբեկիչների գործողությունների պատճառով. հունվարին նրանց գործունեությունը գլխավոր սպառնալիքն Էր ԱՄՆ-ի քաղաքացիների համար. դրանից զգուշանում Էր հարցվածների ավելի քան կեսը: Ընդ որում՝ «վտարակ-երկրներն» անհանգստություն Էին առաջացնում բնակչության միայն 12 տոկոսի մոտ:
Հարցումն անցկացվել Է հոկտեմբերի 22-ից մինչեւ 24-ը, դրան մասնակցել Է ավելի քան հազար մարդ: Արդյունքների անճշտությունը կազմում Է 3 տոկոսային կետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
© 2009 ARMENPRESS.am