Հայաստանի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Դուշանբե

14:03, 27 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Սասուն Միքայելյանը եւ Ռոմիկ Մանուկյանը:

Այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, խորհրդարանի երկու պալատների նախագահների եւ արտաքին գործերի նախարարի հետ: 


© 2009 ARMENPRESS.am