Սպիտակ տունը Մոսկվային մեղադրել Է Սիրիայում քիմիական գրոհները դադարեցնել չցանկանալու մեջ

10:04, 25 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության ՄԱԿ-ի եւ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելության երկարաձգման բանաձեւի արգելափակումը խոսում Է այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները հոգ են տանում ոչ թե քիմիական գրոհներին վերջ դնելու, այլ «իրենց դաշնակցի» պահպանման մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, այդ մասին հայտարարել Է Սպիտակ տան ներկայացուցիչ Սառա Սանդերսը:

Ռուսաստանը հոկտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել Է Սիրիայում քիմիական գրոհների հետաքննության խնդրով զբաղվող ՄԱԿ-ի եւ ՔԶԱԿ-ի առաքելության մանդատի երկարաձգման բանաձեւը: ԱՄՆ-ի կողմից պատրաստված փաստաթղթի քվեարկության ժամանակ այն պաշտապանել Է 11 երկիր: Չինաստանը եւ Ղազախստանը ձեռնպահ են մնացել: Դեմ են քվեարկել Ռուսաստանը եւ Բոլիվիան:

Հետաքննության համատեղ մեխանիզմի փորձագետների աշխատանքի մանդատը լրանում Է նոյեմբերի 17-ին: Մինչեւ հոկտեմբերի 26-ը առաքելությունը պետք Է ՄԱԿ-ի ԱԽ-ին զեկույց ներկայացնի ապրիլի 4-ին Խան Շեյխունում քիմիական նյութերի կիրառմամբ միջադեպի հետաքննության վերաբերյալ:

Ռուսաաստանի ԱԳ նախարարությունում հայտարարել են, որ Մոսկվան ՄԱԿ-ՔԶԱԿ առաքելության մանդատի վերաբերյալ հետագա քայլերի սխեմա կառաջարկի Հետաքննության համատեղ մեխանիզմի զեկույցի հրապարակումից եւ դրա մանրակրկիտ ուսումնասիրումից հետո:

Լուսանկարը` AP

© 2009 ARMENPRESS.am