Հելլոուինի նախօրեին New Yorker-ի շապիկին կհայտնվի Թրամփը՝ ծաղրածուի կերպարում

14:51, 24 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: New Yorker շաբաթահանդեսի նոր համարը կթողարկվի շապիկին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով՝ անտառից հայտնվող «վտանգավոր ծաղրածուի» կերպարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Իմ ամբողջ կյանքը խախտված Է: Սա ազգային մասշտաբի մղձավանջ Է»,-հանդեսի կայքում մեջբերված Է նկարչի՝ պատկերազարդման հեղինակ Քարթեր Հուդրիչի խոսքը:

New Yorker-ի նոր համարը լույս կտեսնի հոկտեմբերի 30-ին՝ Հելլոուինի տոնակատարության նախօրյակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am