Սիրիայում ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ Է առգրավվել

10:36, 24 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զինվորականները Ռուսաստանի օդուժի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ են գրավել երկրի արեւելքի Մեյադին քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեզ առնվազն վեց օր կպահանջվի ամբողջ այդ ռազմավարը դուրս բերելու համար, որն ԻՊ-ի զինյալներն այստեղ են թողել իրենց փախուստից հետո: Այստեղ կա օտարերկրյա արտադրության մեծ քանակությամբ զենք ու կապի տարատեսակ միջոցներ»,- լրագրողներին պատմել Է սիրիական բանակի բրիգադային գեներալ Հասան Սուխեյլը, որը ղեկավարում Էր քաղաքի ազատագրման գործողությունը:

Ահաբեկիչների զինանոցի մեծ մասը բաղկացած Է ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ եղած զենքից: Մասնավորապես, Մեյադինում ահաբեկիչների զինապահեստներում հայտնաբերվել Է բրիտանական արտադրության 155-միլիմետրանոց հաուբից, որը պատրաստվել Է 2011 թվականին: «Մենք առգրավել ենք ԱՄՆ-ի, Բելգիայի եւ Մեծ Բրիտանիայի արտադրության զենքի նորագույն նմուշներ, որոնք առկա են ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ»,- ընդգծել Է Սուխեյլը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am