Խարդախության մեջ մեղադրվողը բերման է ենթարկվել

21:59, 23 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 21-ին, ժամը 12.00-ին, Երևան քաղաքի Գետառի փողոցի թիվ 33 տան մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Աննա Հ.-ին, որը հոկտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am