Վթարի հետևանքով դադարեցվել է գազամատակարարումը Դիլիջան քաղաքում

11:40, 23 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սողանքի հետևանքով վնասված մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ից դադարեցվել է Դիլիջան քաղաքի գազամատակարարումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից, վթարավերականգնման աշխատանքների ծավալի ճշգրտումից հետո գազամատակարարման վերականգնման ժամկետի մասին լրացուցիչ կտեղեկացվի:


© 2009 ARMENPRESS.am