Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն

22:42, 21 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում ընթացող Եվրոպայի երիտասարդների առաջնությունն ավարտվեց: Մինչև 23 տարեկանների գերծանր քաշային կարգում Հայաստանը ներկայացնղ Գոռ Մինասյանը պոկեց 200 կգ նվաճելով փոքր ոսկե մեդալ, այնուհետ հրեց 220 կգ, որի համար ևս արժանացավ փոքր ոսկե մեդալի: Երկամարտի 420 կգ արդյունքով Գոռ Մինասյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների չեմպիոն:


© 2009 ARMENPRESS.am