Ծանրորդ Մկրտիչ Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում

17:32, 21 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Մկրտիչ Մկրտչյանը 4-րդն էր Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ալբանիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչ Մկրտիչ Մկրտչյանը 105 կգ քաշային կարգում պոկում վարժությունում բարձրացրեց 166 կգ, իսկ հրում վարժությունում 198 կգ: Երկամարտի 364 կգ արդյունքով Մկրտչյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում:

 


© 2009 ARMENPRESS.am