Դավիթ Լոքյանը պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը դադարեցնելու խիստ անհրաժեշտություն է տեսնում

15:25, 21 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրի աղբի մոտ 80 տոկոսը պայմանավորված է հիմնականում պոլիէթիլենային տոպրակների տարածվածությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 21-ին համապետական շաբաթօրյակի շրջանակում Արարատի մարզ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«2018-ին մենք այլևս չենք կարողանալու շարունակել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը: Անհրաժեշտ է անպայման անցում կատարել թղթե տոպրակների օգտագործմանը: Իրականացնելու ենք որոշակի նախապատրաստական քայլեր՝ տնտեսվարողների, բնակչության խնդիրները չծանրացնելու համար»,-ասաց Լոքյանը:

 Նախարարի խոսքով՝ օրինակ՝ Վարդենիսի տարածքում տասնյակ անգամներ մաքրվում են պոլիէթիլենային տոպրակները, սակայն աղբը բերելուն պես դրանք լցվում են ողջ հարթավայրում, քամու պատճառով էլ՝ տարածվում:


© 2009 ARMENPRESS.am