Հակառակորդը անցնող շաբաթ հրադադարը խախտել է 2300 անգամ

14:14, 21 Հոկտեմբեր, 2017

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

 


© 2009 ARMENPRESS.am