Երևան-Սևան ավտոճանապարհին այրվել է վրաստանի քաղաքացու ավտոմեքենան

13:18, 21 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում կայանված ավտոմեքենայում հոկտեմբերի 21-ին հրդեհ է բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 25-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է «Mercedes E 500» մակնիշի TB-202-TB պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ Վրաստանի Հանրապետության քաղաքացի Կ. Չ.): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:58-ին, մարվել՝ 06:30-ին:

 


© 2009 ARMENPRESS.am