Եղվարդում բնակարաններից մեկում գազի բալոնի պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել

21:34, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 20-ին, ժամը 20:53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի 7-րդ շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 


© 2009 ARMENPRESS.am