Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում 170 հակ պահեստավորված անասնակեր է այրվել

20:45, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 20-ին, ժամը 15:24-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի գերեզմանատան փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ այրվում է Սարյան փողոցի թիվ 33 տան (սեփականատեր՝ Գ. Պ.) մոտակյքում պահեստավորված անասնակերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:22-ին, մարվել` 16:41-ին:

Այրվել է 170 հակ պահեստավորված անասնակեր։


© 2009 ARMENPRESS.am