Եգիպտոսում ահաբեկիչների հետ բախման հետևանքով ոստիկանության 3 սպա է զոհվել

20:35, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի ոստիկանության երեք սպաներ զոհվել են Կահիրեի արվարձանների էլ-Վահաթ շրջանում ահաբեկիչների հետ բախման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Նշվում է, որ ոստիկաններն անապատային այդ շրջանում թաքնված ահաբեկչական խմբի վնասազերծման գործողություն են իրականացրել: Զոհերի և տուժածների թվում ինչպես ոստիկանության սպաներ են, այնպես էլ հատուկ նշանակության ջոկատի և ազգային անվտանգության ուժերի շարքայիններ:

 


© 2009 ARMENPRESS.am