Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն

19:38, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Կարուշ Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալբանիայում շարունակվող Եվրոպայի երիտասարդների առաջնությունում պայքարի մեջ մտան 94 կգ քաշային ծանրորդները: Հայաստանի ներկայացուցիչ Կարուշ Ղուկասյանը պոկում վարժությունում բարձրացրեց 162 կգ, դառնալով փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդ գլխավերևում պահեց 197 կգ և նորից փոքր ոսկե մեդալ նվաճեց: Երկամարտի 359 կգ արդյունքով Ղուկասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն:

Ավելի վաղ 85 կգ քաշային կարգում չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը:

Լուսանկարը՝ Mediamas-Sport


© 2009 ARMENPRESS.am