ՌԴ-ում արգելել են ադրբեջանցիների նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը

18:48, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆիլմն ընդգրկվել է ՌԴ արդարադատության նախարարության ծայրահեղական նյութերի դաշնային ցուցակում:

«1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը  սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

ՌԴ Կիրովի Լենինյան շրջանային դատարանի որոշմամբ ֆիլմի ցուցադրությունն արգելվել է ՌԴ տարածքում:


© 2009 ARMENPRESS.am