Հայաստանի բռնցքամարտի առաջնությանն այս տարի մասնակցում են մոտ 100 մարզիկ  

16:04, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 23-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հոկտեմբերի 23-ին «Դինամո» մարզական համալիրում կմեկնարկի Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների առաջնությունը: Երկրի տարբեր մարզերից և Արցախից շուրջ 100 մարզիկ 10 քաշային կարգերում կպայքարեն Հայաստանի չեմպիոնի կոչման համար: 
Հոկտեմբերի 23-ին տեղի կունենա վիճակահանությունն ու մարզիկների կշռման արարողությունը, իսկ մենամարտերը կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին: Եզրափակիչ մենամարտերը տեղի կունենան հոկտեմբերի 28-ին:


© 2009 ARMENPRESS.am