Եվրախորհուրդը որոշում ընդունեց ԵՄ-ի թվային տնտեսության զարգացման մասին

10:18, 20 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունում թվային տնտեսության զարգացումը եւ դրա առավելությունների օգտագործումը կպահանջի թվային տեխնոլոգիաների անցման հետ կապված խնդիրների հավաքական լուծում եւ կարգավորման համակարգերի վերանայում:

«Եվրախորհուրդը պատրաստ Է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Եվրոպան դառնա թվային»,- ասված Է այն որոշման մեջ, որը հոկտեմբերի 19-ի երեկոյան ընդունվել Է Եվրախորհրդի նիստում (Եվրամիության գագաթնաժողովում), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դրանում նշվում Է, որ մինչեւ 2018 թվականի վերջը ԵՄ-ի միասնական թվային շուկայի ձեւավորումը՝ դրա բոլոր բաղադրիչներով, «կարեւոր խնդիր Է մնում»:

Եվրախորհրդի որոշման մեջ նաեւ խոսվում Է կիբեռանվտանգության ոլորտում եւ Համացանցում կիբեռհանցավորության ու ահաբեկչության դեմ մղվող պայքարում Եվրամիության երկրների ջանքերի համակարգման խորացման մասին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am