Սիրիայում ահաբեկիչներին մոտ ժամանակներս կոչնչացնենք. Պուտին

20:35, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կան բոլոր հիմքերը կարծելու, որ Սիրիայում ահաբեկիչները մոտ ժամանակներս կպարտվեն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Կան բոլոր հիմքերը կարծելու, ես այսպես կասեմ, զգուշորեն, որ այնտեղ ահաբեկիչներին մենք մոտ ժամանակներս կոչնչացնենք վերջնականապես»,- ասել է Պուտինը՝ «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի պլենար նիստի ընթացքում:   

 

 

 


© 2009 ARMENPRESS.am