Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի մի շարք մանկավարժներ ստացել են ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրեր

17:44, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ պատվոգրերով և շնորհակալագրով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ուսուցիչներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը:

Մկրտչյանը կարևորել է այն փաստը, որ մասնագիտական կողմնորոշման խնդիրն արդեն դրվում է ավելի վաղ տարիքում: Աշակերտները հնարավորություն ունեն կողմնորոշվել իրենց ապագա մասնագիտության հարցում:

«Այս հարցում մեծ է նաև ձեր դերակատարումը: Դուք վստահաբար հաղթահարում եք ի հայտ եկած բոլոր խնդիրները և լավ արդյունքներ արձանագրում: Այս պարգևները ձեր աշխատանքի գնահատականն են, և ես հույս ունեմ, որ դրանք ձեզ ավելի կոգևորեն և նոր լիցքեր կհաղորդեն»,-նշել է Մանուկ Մկրտչյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր մանկավարժներին` իրենց ամենօրյա նվիրական աշխատանքի համար:


© 2009 ARMENPRESS.am