Ամերիկացի հայտնի հեռուստաաստղ Էնթոնի Բուրդենը CNN-ի իր հաղորդման շրջանակում ներկայացնելու է Հայաստանն ու Արցախը

17:16, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել է Հայաստան եւ Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է asbarez.com կայքը՝ հղում կատարելով Բուրդենի՝ սոցկայքում հրապարակած նկարին: 

Ըստ «Անի» հայկական հետազոտական կենտրոնի խմբագիր Թաթուլ Հակոբյանի՝ Բուրդենը հարցազրույցներ է անցկացրել արցախյան Շուշի քաղաքում, մասնավորապես՝ Ջդրդուզի կիրճում, որտեղ նա  ճաշակել է ժենգյալով հաց, շիլա, խորոված, տնական յոգուրտ,  թթի եւ հոնի օղի:

Հայաստանյան այցի ընթացքում ամերիկացի հեռուստաաստղին  ընկերակցել են նաեւ «Armcomedy»  հեռուստաշոուի հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանը:

 


© 2009 ARMENPRESS.am