Կրեմլը չի զբաղվում Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ. Պեսկով

16:16, 19 Հոկտեմբեր, 2017
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլը չի զբաղվում Քսենյա Սոբչակի նախընտրական արշավի նախապատրաստմամբ, որն ավելի վաղ հայտարարել Է 2018 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Ո՛չ, դա այդպես չԷ»,-լրագրողներին ասել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե պետության ղեկավարի վարչակազմն օգնում Է արդյոք հնարավոր թեկնածուին՝ պատրաստելու նախընտրական արշավը:

Կրեմլի ներկայացուցիչը չի կարողացել հաստատել կամ հերքել հաղորդումներն այն մասին, որ Վլադիմիր Պուտինը Սոբչակի հետ կայացած հանդիպմանն իբր դժգոհություն Է հայտնել նախագահի թեկնածու առաջադրվելու նրա պլանների կապակցությամբ: Պեսկովը պարզաբանել Է, որ անձամբ ինքը այդ հանդիպմանը ներկա չի եղել: Պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում Սոբչակին համարում են արդյոք «արժանի մրցակից», նախագահի մամուլի քարտուղարը նշել Է, որ բուն ընտրարշավը դեռեւս չի սկսվել, եւ թեկնածուներից ոչ մեկը չի գրանցվել:

«Առայժմ հազիվ թե կարելի Է խոսել Պուտինի ինչ-որ մրցակիցների մասին, որովհետեւ Պուտիին ինքը դեռեւս չի հայտնել իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին»,- հավելել Է Պեսկովը:


© 2009 ARMENPRESS.am