Zara-ի թողարկած կանանց կոշիկներն արագորեն տարածվել են Ցանցում

15:49, 19 Հոկտեմբեր, 2017

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Zara իսպանական ընկերությունը թողարկել Է կանանց բայքերական կոշիկներ՝ քուղակապերով եւ ուլունքներով, որոնք արագորեն տարածվել են Ցանցում:

Այդ մասին հոկտեմբերի, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 18-ին հայտնել Է Daily Mail-ը: 101 եվրո արժողությամբ կոշիկն արագորեն սպառվել Է Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի եւ Ֆրանսիայի խանութներում, իսկ Instagram-ը լցվել Է այդ կոշիկները հագած աղջիկների լուսանկարներով՝ #ZaraBoots հեշթեգով:

Zara-ն Inditex կորպորացիայի առաջատար առեւտրական ցանցերից մեկն Է, որը 1985 թվականին հիմնադրվել Է իսպանացի ձեռնարկատեր Ամանսիո Օրտեգայի կողմից: Բացի Zara-ից, Inditex-ի կազմի մեջ մտնում են այնպիսի բրենդներ, ինչպիսիք են՝ Massimo Dutti-ն, Bershka-ն, Pull & Bear-ը, Stradivarius-ը եւ ուրիշներ:


© 2009 ARMENPRESS.am